Ֆինն Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրի Սարվաաման ասում է, որ իրեն հաջողվել է բավականաչափ ստորագրություններ հավաքել՝ Եվրամիության խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքից զրկելու համար
Եվրախորհրդարանի ֆինն պատգամավոր Պետրի Սարվաաման ասում է, որ իրեն հաջողվել է բավականաչափ ստորագրություններ հավաքել Եվրամիության խորհրդում Հունգարիայի ձայնի իրավունքից զրկելու համար։ Այս մասին Սարվաաման գրում է «X» սոցիալական ցանցում։
Նրա խոսքով՝ համապատասխան միջնորդությունը ստորագրել են 120 Եվրախորհրդարանի պատգամավորներ, որոնք ներկայացնում են տարբեր երկրներ և քաղաքական խմբեր։
Մենք մեկ քայլով մոտ ենք Օրբանին ձայնից զրկելուն»,- սոցցանցում գրել է եվրոպացի խորհրդարանականը։
Ֆինն Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրի Սարվաաման հանդես է գալիս Հունգարիայի իրավունքները սահմանափակելու և Եվրախորհրդում նրան ձայնի իրավունքից ժամանակավորապես զրկելու նախաձեռնությամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորը որպես դրա պատճառ նշում է Հունգարիայի կողմից ԵՄ արժեքների կրկնակի խախտումը։
Ֆինն Եվրախորհրդարանի հիշյալ խնդրագիրը տարածվել է այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է իր պաշտոնը վաղաժամ լքելու մտադրության մասին։ Դա կարող է հանգեցնել Խորհրդում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դերի ուժեղացմանը, քանի որ Հունգարիան հուլիսից դառնում է Եվրամիության նախագահ։