Ֆինլանդիայում կայացել է Վրաստանի ներդրումային միջավայրի և արտահանման ներուժի մասին շնորհանդես
Ֆինլանդիայում կայացել է Վրաստանի ներդրումային միջավայրի և արտահանման ներուժի մասին շնորհանդես

Վրաստան-Ֆինլանդիա առևտրի միության նախաձեռնությամբ, Հելսինկիում կայացել է Վրաստանի մասին սեմինար՝ Get acquainted with Georgia վերտառությամբ:

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունում անցկացված հանդիպմանը Վրաստանի բիզնես, ներդրումային միջավայրի և արտահանման ներուժի մասին տեղեկություն են փոխանցել «Արտադրիր Վրաստանում» գործակալության ներկայացուցիչները:

Գործակալության տեղեկությամբ, նշված միջոցառման նպատակն էր Վրաստան-Ֆինլանդիայի միջև հարաբերությունների խորացում առևտրատնտեսական, մշակութային և այլ ուղղություններով:

Հանդիպմանը խոսել են նաև Վրաստանի զբոսաշրջության ներուժի մասին: