Ֆինլանդիայի նախագահական ընտրություններին մասնակցում է ինը թեկնածու։ Լրատվամիջոցների տվյալներով՝ մոտ 4,5 մլն քաղաքացի կարող է քվեարկել։ Ընտրատեղամասերը կփակվեն այսօր տեղական ժամանակով ժամը 20:00-ին, իսկ նախնական արդյունքները կհրապարակվեն ուշ երեկոյան։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ոչ մի թեկնածու չի հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը, ինչը նշանակում է, որ երկու շաբաթից սպասվում է, որ երկու առաջատար թեկնածուների միջև տեղի կունենա երկրորդ փուլ:
Հարցումներից մեկի համաձայն՝ առաջատար է Կոալիցիոն կուսակցության թեկնածու Ալեքսանդր Ստաբին, թեև դեկտեմբերից նրա աջակցությունը 31%-ից նվազել է մինչև 27%-ի։ Երկրորդ տեղում Ֆինլանդիայի արտաքին գործերի նախկին նախարար Պեկկա Հավիստոն է, որին աջակցում է ընտրողների 23%-ը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի ներկայիս նախագահը Սաուլի Նիինիստեն է, ով երկու անգամ ընտրվել է Ֆինլանդիայի բնակչության կողմից վեց տարի ժամկետով։