Ֆինլանդիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Ֆինլանդիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆինլանդիայում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։

Միմյանց դիմակայում են Աջ կենտրոնամետ Ալեքսանդր Ստուբը և «Կանաչների» թեկնածու Պեկա Հաավիստոն։

Վերջին հարցումների համաձայն՝ առաջատարը Ալեքսանդր Ստուբն է։ Ֆինլանդիան ունի 5,56 միլիոն բնակչություն՝ մոտավորապես 4,55 միլիոն գրանցված ընտրողներով:

Ընտրությունների արդյունքները կհրապարակվեն մինչեւ օրվա վերջ, իսկ նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 1-ին։

Հունվարի 28-ին Ֆինլանդիայում կայացել է ընտրությունների առաջին փուլը։ Նախկին վարչապետ Ալեքսանդր Ստուբը ստացել է ձայների 27,2 տոկոսը, իսկ Հաավիստոյին քվեարկել է ընտրողների 25,8 տոկոսը։