Ֆինլանդիայի նախագահը պետական այցով կմեկնի Չինաստան և կհանդիպի Սի Ցզինպինի հետ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Չինաստան կատարած պետական այցի ընթացքում կհանդիպի Սի Ցզինպինի հետ,- գրում է «Reuters»-ը։
Ֆինլանդիայի կառավարության տվյալներով, Ալեքսանդր Ստուբը հոկտեմբերի 28-31-ը պետական այցով կմեկնի Չինաստան, որտեղ կհանդիպի երկրի նախագահ Սի Ցզինպինի և կառավարության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ Ստուբը կքննարկի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը և այլ հարցեր։