Ֆինլանդիայի նախագահը և վարչապետը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար

12:47, 12.05.2022

Ֆինլանդիան պետք է հնարավորինս շուտ ներկայացնի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտը,- այս մասին ասվում է Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նինիստեսի և վարչապետ Սանա Մարինի համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։

«Գարնանը Ֆինլանդիան կարևոր քննարկում ունեցավ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Ժամանակ պահանջվեց, որպեսզի խորհրդարանն ու ողջ հասարակությունը ձևակերպեն իրենց դիրքորոշումն այս հարցում։ ՆԱՏՕ-ի և անդամ երկրների, ինչպես նաև Շվեդիայի հետ շփումների համար ժամանակ պահանջվեց։ Մենք ժամանակ ենք հատկացրել այս քննարկմանը։ Հիմա մոտենում է որոշման ժամանակը, և մենք ընդհանուր կարծիք ենք հայտնում, որ այս տեղեկությունը լինի պատգամավորական խմբերում, կուսակցություններում։ ՆԱՏՕ-ին անդամակցելը ուժեղացնում է Ֆինլանդիայի անվտանգությունը։ ՆԱՏՕ-ի անդամ Ֆինլանդիան կուժեղացնի պաշտպանական ողջ դաշինքը։ ՆԱՏՕ-ն պետք է դիմի Դաշինքին անդամակցելու որքան հնարավոր է շուտ, առանց հապաղելու։ Մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին քայլեր կձեռնարկվեն երկրի ներսում»,- ասված է Ֆինլանդիայի նախագահի և վարչապետի համատեղ հայտարարության մեջ։

Նմանատիպ