Ֆինլանդիայի նախագահ. Ես բաց և անմիջական հեռախոսազրույց եմ ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, Ֆինլանդիան դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով
Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նիինիստոն հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
«Ես բաց ու անմիջական հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ես հայտարարեցի, որ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ Ֆինլանդիան և Թուրքիան կապահովեն միմյանց անվտանգությունը և դրանով իսկ կամրապնդեն մեր հարաբերությունները։ Ֆինլանդիան դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Սերտ երկխոսությունը շարունակվում է»,- գրել է Ֆինլանդիայի նախագահը։
Թուրքիայի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ քննարկել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության հարցը։ Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանն ասել է, որ ահաբեկչական կազմակերպություններն անտեսելը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար և անհամատեղելի է բարեկամության և միասնության համար։