Ֆինլանդիայի լողափերից մեկը պատվել է արտասովոր սառցե գնդիկներով

Ֆինլանդիայի լողափին տեղի է ունեցել արտասովոր երևույթ: Ձվաձև սառույցի հազարավոր գնդերը պատել են Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև գտնվող Հայլուոտո կղիզին:

Սառցագնդիկները տարբեր չափի են, նրանցից մի քանիսը թենիսի գնդակի չափի են, մի քանիսի տրամագիծը հասնում է մեկ մետրի:

Փորձագետների կարծիքով, սառցե գնդիկները ձևավորվել են քամու և ծովի ջրի փոխգործակցության արդյունքում: