Ֆինլանդիայի կառավարությունը խստացնում է քաղաքացիություն ստանալու կանոնները
Ֆինլանդիայի կառավարությունը խստացնում է քաղաքացիության մասին օրենքը, ինչը նշանակում է քաղաքացիության և լեզվի իմացության թեստերի ավելացում: Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
Կառավարության առաջարկի համաձայն՝ Ֆինլանդիայի քաղաքացիություն ստանալու համար անձը այժմ պետք է երկրում ապրի ութ տարի։ Նախկինում դրա համար հինգ տարին բավական էր։
Բացի այդ, կկրճատվի արտերկրում անցկացրած օրերի թիվը, որը կարելի է հաշվել ողջ կյանքի ընթացքում։
«Նպատակը հաջող ինտեգրումը քաղաքացիության համար նախապայման դարձնելն է։ Քաղաքացիությունը դրա համար պարգեւ է»,- ասել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
Ըստ լրատվամիջների՝ գարնանը կարող են ուժի մեջ մտնել երկրում գտնվելու նվազագույն ժամկետի ավելացման հետ կապված փոփոխությունները։ Օրինագիծը խորհրդարանի քննարկմանը պետք է ներկայացվի 2025 թվականի գարնանային նստաշրջանում։