Ֆինլանդիայի կառավարությունը հանդես է գալիս Ռուսաստանի քաղաքացիների համար անշարժ գույքի գնումն արգելելու նախաձեռնությամբ
Ֆինլանդիայի կառավարությունը հանդես է գալիս Ռուսաստանի քաղաքացիների համար անշարժ գույքի գնումն արգելելու նախաձեռնությամբ

Ֆինլանդիայի կառավարությունը հանդես է գալիս Ռուսաստանի քաղաքացիների համար անշարժ գույքի գնումն արգելելու նախաձեռնությամբ։

Պաշտպանության նախարար Էնտի Հաքանենը կարծում է, որ այս քայլով երկրի ազգային անվտանգությունը ավելի լավ կպաշտպանվի։

«Կանոնակարգերն ուղղված են Ֆինլանդիայի դեմ հնարավոր թշնամական ազդեցությունը կանխելուն»,- ասել է պաշտպանության նախարարը։

Ֆինլանդիայի և հարևան Ռուսաստանի հարաբերությունները հատկապես սրվել են 2022 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, որից հետո Ֆինլանդիան միացավ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքին։

Սակայն, ըստ նախաձեռնության, արգելքը չի տարածվի երկքաղաքացիություն ունեցող անձանց և այն ռուսների վրա, ովքեր մշտական ​​բնակություն ունեն Ֆինլանդիայում կամ ԵՄ այլ երկրներում։

Պաշտպանության նախարարի խոսքով, Ֆինլանդիայի կառավարությունն արդեն վերահսկում է մինչև 3500 սեփականություն, որոնք կապված են ռուս սեփականատերերի հետ: