Ֆինլանդիայի հարավային հատվածում դպրոցում տեղի ունեցած հարձակման հետևանքով երեք աշակերտ վիրավորվել է, ձերբակալվել է նույն դպրոցի աշակերտը

22:36, 20.05.2025

Ֆինլանդիայի հարավային հատվածում դպրոցում տեղի ունեցած հարձակման արդյունքում երեք աշակերտուհի վիրավորվել է։

Ձերբակալվել է նույն դպրոցի 16-ամյա աշակերտը, որը կասկածվում է հարձակման կատարման մեջ։

Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողը կիրառել է սուր զենք։ Վիրավորվածները 15 տարեկանը չգերազանցող աղջիկներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ոստիկանությունը հայտնում է, որ նրանք ուսումնասիրում են կասկածյալ աշակերտի հրապարակած գրառումները, որտեղ վերջինս խոսում է պլանավորված հարձակման մասին։

Միջադեպը տեղի է ունեցել Պիրկալա քաղաքում, որը գտնվում է Հելսինկիից մոտավորապես 180 կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ