Ֆինլանդիայի եվրոպական հարցերով նախարար. Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ջանքերը՝ շարունակելու եվրոպական ուղին, աջակցում ենք այն բարեփոխումներին, որոնք երկիրը ցանկանում է իրականացնել՝ նպատակին հասնելու համար

Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամները կհանդիպեն Ֆինլանդիայի վարչապետ Սանա Մարինի և Եվրոպական հարցերի նախարար Տիտի Տուպուրայնենի հետ։

Ինչպես վրացի լրագրողներին ասել է Ֆինլանդիայի եվրոպական հարցերի նախարար Տիտի Տուպուրայնենը, ուրախ է, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հյուրընկալվում է Ֆինլանդիայում։

Նրա խոսքով, իրենք բարձր են գնահատում Վրաստանի ջանքերը՝ շարունակելու եվրոպական ուղին։

«Մենք ուրախ ենք հյուրընկալել Վրաստանի խորհրդարանի նախագահին Ֆինլանդիայում։ Շատ հաճելի է նրա հետ բանակցել Եվրոպայում տիրող իրավիճակի շուրջ։ Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի ջանքերը՝ շարունակելու իր եվրոպական ուղին և լիովին աջակցում ենք այն բարեփոխումներին, որոնք երկիրը ցանկանում է հետամուտ լինել իր նպատակներին հասնելու համար», – ասել է Տիտի Տուպուրայնենը։