Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի նախագահների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ֆինլանդիայի նախագահը Վլադիմիր Պուտինին ասել է, որ առաջիկա օրերին Հելսինկին կփորձի անդամակցել ՆԱՏՕ-ին,- հայտնում է Ֆինլանդիայի նախագահի վարչակազմը։
Ըստ տեղեկությունների՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սաուլ Նիինոստոյի և Վլադիմիր Պուտինի միջև։ Ֆինլանդիայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ զրույցում ասել է, որ 2022 թվականի փետրվարին ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա փոխեց Ֆինլանդիայի անվտանգության միջավայրը։
Սաուլ Նիինիստոն Վլադիմիր Պուտինին ասել է, որ յուրաքանչյուր անկախ երկիր ամրապնդում է իր անվտանգությունը, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելով՝ Ֆինլանդիան ամրապնդում է իր անվտանգությունը և պատասխանատվություն է կրում։
Նախագահների զրույցի վերաբերյալ հայտարարություն է տարածել նաեւ Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի վարչակազմն ասում է, որ Նիինիստոն և Պուտինը «կարծիքների անկեղծ փոխանակում» են ունեցել, որի ժամանակ Պուտինը ասել է, որ սխալ կլիներ հրաժարվել ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից, քանի որ, ըստ նրա, Ֆինլանդիայի անվտանգությունը վտանգված չէ: