Ֆինլանդիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով երեք երեխա է վիրավորվել, ոստիկանությունը ձերբակալել է անչափահասին, ով կասկածվում է կրակելու մեջ
Ֆինլանդիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով երեք երեխա է վիրավորվել:
Այս մասին հայտնում է ֆիննական Yle հանրային հեռարձակողը։
Բացի այդ, ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, ով անչափահաս է։
Միջադեպը տեղի է ունեցել Վանտաա քաղաքում։ Ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել տեղական ժամանակով մոտավորապես 09:08-ին։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ այս պահին ընթանում է քաղաքի ճգնաժամային կառավարման խմբի նիստը։
Դպրոցը, որտեղ տեղի է ունեցել հրաձգություն, ունի 800 աշակերտ և 90 աշխատակից։ Ֆինլանդիայի հանրային հեռարձակողի հետ զրույցում ականատեսները պատմել են, որ շտապօգնության երկու մեքենա հեռացել է դպրոցի տարածքից։