Ֆինլանդիայի արտգործնախարար. Արևմտյան երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, չպետք է ամբողջությամբ բացառեն Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը, եթե այնտեղ իրավիճակը վատթարանա
Ֆինլանդիայի արտգործնախարար. Արևմտյան երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, չպետք է ամբողջությամբ բացառեն Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը, եթե այնտեղ իրավիճակը վատթարանա

Արևմտյան երկրները, ներառյալ ԱՄՆ-ը, չպետք է ամբողջությամբ բացառեն Ուկրաինա զորքեր ուղարկելու գաղափարը, եթե այնտեղ իրավիճակը վատթարանա։ Ինչպես գրում է Politico-ն, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը։

«Կարևոր է, որ մենք ամեն ինչ չբացառենք երկարաժամկետ հեռանկարում, քանի որ մենք երբեք չգիտենք, թե որքան լուրջ կլինի իրավիճակը: Սակայն Ֆինլանդիայի դիրքորոշումը պարզ է, մենք հիմա ուժեր չենք ուղարկում և չենք էլ ուզում քննարկել»,- ասաց նա։

Ֆինն դիվանագետն այս մեկնաբանությունն արել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ուկրաինա ուժեր ուղարկելու հնարավորությունը։

Նշենք, որ փետրվարին եվրոպացի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստան հայտարարել էր, որ տարածված կարծիք կա, որ զինվորականներ չեն ուղարկվի Ուկրաինա։ Ըստ նրա՝ սա նաեւ Ֆինլանդիայի դիրքորոշումն էր: