Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար. Վստահ եմ, որ Վրաստանի համար լավ պատասխան կգտնենք
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար. Վստահ եմ, որ Վրաստանի համար լավ պատասխան կգտնենք

Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի խոսքով՝ ԵՄ ընդլայնումը արժանիքների վրա հիմնված գործընթաց է։

Այդ մասին Էլինա Վալտոնենը հայտարարել է Բրյուսելում, որտեղ ընթանում է Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։

Ինչպես նշել է Էլինա Վալտենոնը, իրենք դրական են տրամադրված՝ կապված Վրաստանում բարեփոխումների առաջընթացի հետ։

«Ֆինլանդիան ԵՄ ընդլայնման կողմնակիցն է։ Այս գործընթացը հիմնված է արժանիքների վրա: Մենք շատ լավ քննարկումներ ունեցանք Վրաստանի հետ և դրական ենք վերաբերվում բազմաթիվ բարեփոխումների իրականացման առաջընթացի նշաններին։ Վստահ եմ, որ Վրաստանի համար լավ պատասխան կգտնենք»,- ասել է Էլինա Վալտոնենը։