Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի Ռուսաստանի կողմից անվտանգության միջոցների մշակմանը. Դմիտրի Պեսկով

15:18, 12.05.2022

Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ կհանգեցնի Ռուսաստանի կողմից նրա անվտանգությունն ապահովելու համար համապատասխան միջոցների մշակմանը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ապագայում ինչպես կարտահայտվի ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը, որքան մոտ կտեղակայվի ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի սահմաններին։

«Նախագահի և Գերագույն գլխավոր հրամանատարի ներկայիս հանձնարարականն է՝ մշակել մեր արևմտյան թևերի ուժեղացման միջոցառումների ցանկը, որպեսզի ուժեղացնենք ՆԱՏՕ-ի արևելյան թևը, այսինքն՝ ՆԱՏՕ-ն շարժվում է մեր երկրի ուղղությամբ։ Հետևաբար, այս ամենը, իհարկե, կդառնա հատուկ վերլուծության և իրավիճակի հավասարակշռման և մեր անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցների մշակման տարրեր»,- ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ֆինլանդիան միացել է «Եվրամիության շրջանակներում իրենց երկրի դեմ ձեռնարկված ոչ բարեկամական քայլերին»։

Նմանատիպ