Ֆինլանդիայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում Դավիթ Զալկալիանիին՝ Աֆղանստանի քաղաքացիների տարհանման հարցում ժամանակին ցուցաբերած աջակցության համար
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հավիստոն շնորհակալություն է հայտնում իր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիին՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Վրաստանի կողմից իրականացվող տարհանման գործողություններում ունեցած ներդրման համար և նամակ է ուղարկում նրան:
«Քաբուլում տարհանման միջազգային գործողությունը պահանջում էր լավ եւ արագ համագործակցություն միջազգային մակարդակով: Թբիլիսին անսպասելի կերպով դարձավ կարեւոր հանգույց Ֆինլանդիայի քաղաքացիների եւ ֆիննական պաշտպանության ներքո գտնվող աֆղանցիների տարհանման համար: Թբիլիսիի օդանավակայանից օգտվելիս Վրաստանի իշխանության ցուցաբերած ճկունությունը անգնահատելի էր: Վրացական և ֆիննական իշխանությունների հիանալի համագործակցությունը տարհանման գործընթացում իսկապես օրինակելի էր և դա մեր բարեկամական հարաբերությունների դրսևորումն է: Ես կցանկանայի արտահայտել մեր անկեղծ երախտագիտությունը և անհամբերությամբ սպասում եմ Ձեզ հետ անձամբ հանդիպելու հնարավորությանը», – ասվում է ֆին դիվանագետի նամակում:
Նշենք, որ նամակը Դավիթ Զալկալիանիին հանձնվել է 2021 թվականի սեպտեմբերի 4-ին Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրստի Նարինենի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ:
Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: