Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին
Ֆինլանդիան պաշտոնապես հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու իր որոշման մասին

Ֆինլանդիան պաշտոնապես կհայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի մասին,- այս մասին Ֆինլանդիայի նախագահ Սաուլ Նիինիստոն, հայտարարել է երկրի վարչապետ Սանա Մարինի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Սա պատմական օր է։ Նոր դարաշրջան է սկսվել»,- ասել է Նիինիստոն մամուլի ասուլիսում։

Ֆինլանդիայի վարչապետի խոսքով՝ իրենց շահերից է բխում, որ վավերացման գործընթացն իրականացվի հնարավորինս արագ և սահուն։

«Այդ պատճառով մենք ՆԱՏՕ-ի շատ անդամների հետ քննարկումներ ենք ունեցել մեր գործընթացի վերաբերյալ։ Ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունները։ Մենք այս քննարկումները կունենանք առաջիկա ամիսներին, որպեսզի համոզվենք, որ գործընթացը կլինի արագ և հարթ: Մենք ՆԱՏՕ-ում ոչ մի նշան չունեինք, որ Ֆինլանդիայի կամ Շվեդիայի դաշինքին անդամակցելու համար խնդիրներ կլինեն։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները։ Մենք արդեն փոխկապակցված ենք ՆԱՏՕ-ի հետ և ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներն ենք։ Մենք տեսել ենք հայտարարություններ, որ դեռ կան որոշ հարցեր, բայց կարևոր է քննարկումներ ունենալ երկրների, նախարարների և առաջնորդների հետ՝ բոլոր առկա խնդիրները քննարկելու համար։ Չեմ կարծում, որ խնդիրներ կլինեն, բայց մեզ ձեռնտու է նաև, որ գործընթացն արագ ընթանա»,- ասել է Սանա Մարինը։

Միաժամանակ նա նշել է, որ ամեն ինչ փոխվեց, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։

«Ես անձամբ կարծում եմ, որ սրանից հետո մենք այլևս չենք կարող հավատալ, որ Ռուսաստանի հետ կլինի խաղաղ ապագա։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Խաղաղության ակտ է, որ ապագայում Ֆինլանդիայում այլևս պատերազմ չի լինի: Մենք ծանր մարտեր ենք ունեցել Ռուսաստանի հետ և այլևս նման ապագա չենք ուզում ո՛չ մեր, ո՛չ մեր երեխաների համար։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք, որ Ֆինլանդիայում այլևս երբեք պատերազմ չպետք է լինի»,- ասել է Ֆինլանդիայի վարչապետը։

Ինչպես հայտնում է Euronews-ը, Ֆինլանդիայի խորհրդարանը, հավանաբար, առաջիկա օրերին կհաստատի այդ որոշումը։ Դրանից հետո, հավանաբար, հաջորդ շաբաթ, անդամակցության պաշտոնական դիմում կներկայացվի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։