Ֆինլանդիան պահանջում է Արչիլ Տատունաշվիլիի մահվան գործով անց կացնել թափանցիկ և մանրամասն հետաքննություն
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է բռնազավթված Ցխինվալում Արչիլ Տատունաշվիլիի մահվան փաստին:
Գերատեսչությունը պահանջում է Վրաստանի քաղաքացու մահվան գործով անց կացնել թափանցիկ և մանրամասն հետաքննություն:
«Մենք համաձայն ենք Եվրամիության, ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հայտարարությունների հետ կապված, Վրաստանի բռնազավթված տարածաշրջանում քաղաքացու մահվանը: Կոչ ենք անում անց կացնել մանրամասն և թափանցիկ հետաքննություն, ինչպես նաև շարունակում ենք աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,-ասված է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan