Ֆինլանդիան կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը, բացի մեկից
Ֆինլանդիան կփակի Ռուսաստանի հետ սահմանային գրեթե բոլոր անցակետերը։ Երկրի վարչապետ Պիտեր Օռլոյի խոսքով, բոլորը, բացի հյուսիսային սահմանային կետից, փակ կլինեն։
«Կառավարությունն այսօր որոշում է կայացրել փակել լրացուցիչ սահմանային կետեր։ Կգործի միայն Ռայա-Ջոզեպի անցակետը»,- ասել է Օրփոն։
Վաղը երեկոյան ժամերից մինչև դեկտեմբերի 23-ը սահմանային անցակետերը փակ կլինեն։ Հելսինկիի տվյալների համաձայն՝ օգոստոսի սկզբից մոտ 700 ապաստան հայցողներ՝ հիմնականում Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից, Ռուսաստանի սահմանով մտել են Ֆինլանդիա։ Եվրոպացի առաջնորդների հայտարարությունների համաձայն՝ Ռուսաստանը միտումնավոր փորձում է միգրացիոն ճգնաժամ ստեղծել և Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները։