Ֆինլանդիան և Շվեդիան աջակցություն են հայտնել Դանիային և Գրենլանդիային, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն սահմանել կղզու նկատմամբ
Ֆինլանդիան և Շվեդիան աջակցություն են հայտնել Դանիային և Գրենլանդիային, այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն սահմանել կղզու նկատմամբ

Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջնորդները աջակցություն են հայտնել Դանիային և Գրենլանդիային, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն սահմանի կղզու նկատմամբ։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը սոցիալական ցանցերում գրել է, որ ոչ ոք չի կարող որոշումներ կայացնել Գրենլանդիայի և Դանիայի համար։

«Մեր սկանդինավյան ընկերը և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը մեր լիակատար աջակցությունն ունի», – գրել է Ֆինլանդիայի նախագահը։

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը նույնպես ասել է, որ միայն Դանիան և Գրենլանդիան ունեն իրենց հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։

«Շվեդիան լիովին աջակցում է իր հարևան երկրին», – սոցիալական ցանցերում ասել է Շվեդիայի վարչապետը։

Ձեր տեղեկության համար, Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ Գրենլանդիայի գնումը անհրաժեշտ է ԱՄՆ պաշտպանության համար։

«Մեզ իսկապես անհրաժեշտ է Գրենլանդիան, անկասկած։ Մեզ անհրաժեշտ է պաշտպանության համար», – ասել է Թրամփը։