Ֆինլանդիան արտաքին գործերի նախարարություն է կանչել Ռուսաստանի դեսպանին՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ
Ֆինլանդիան արտաքին գործերի նախարարություն է կանչել Ռուսաստանի դեսպանին՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։
Ինչպես պարզաբանվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ, Հելսինկին ցանկանում է ընդգծել, որ Նավալնիի մահվան պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, և նրանք պահանջում են լիարժեք, թափանցիկ հետաքննություն։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»,- ասվում է հայտարարության մեջ։