Ֆինլանդիա մեկնած Վրաստանի քաղաքացիներն ստիպված չեն լինի անցնել կարանտին
Ֆինլանդիա մեկնած Վրաստանի քաղաքացիներն ստիպված չեն լինի անցնել կարանտին

Ֆինլանդիայի կառավարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որտեղից քաղաքացիները կարող են մեկնել առանց պարտադիր կարանտին անցնելու: Նշված ցանկի 25 երկրների թվում է նաև Վրաստանը:

Մասնավորապես, Ֆինլանդիա առանց սահմանափակումների կարող են մեկնել Եվրամիության և Շենգենի գոտու հետևյալ երկրների՝ Իռլանդիայի, Իտալիայի, Մալթայի, Հունաստանի, Կիպրոսի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի, Գերմանիայի, Սան-Մարինոյի, Սլովակիայի, Դանիայի, Հունգարիայի և Վատիկանի քաղաքացիները: Եվրամիության սահմաններից դուրս վերոնշյալ երկրներից բացի Ֆինլանդիայի սահմանները բաց են 8 երկրի համար, որոնց Եվրամիությունը ներառել է անվտանգ երկրների ցանկ:

Այդ պետություններն են. Վրաստանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Ռուանդան, Թայլանդը, Թունիսը, Ուրգուվայը և Նոր Զելանդիան: