Ֆինլանդական լրատվամիջոցներ. Ալեքսանդր Ստուբը չեղարկել է ԱՄՆ նախատեսված այցը և կմեկնի Բեռլին՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների համար
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը և մեկնել Բեռլին՝ Ուկրաինայի հարցով բանակցություններին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են ֆիննական լրատվամիջոցները։
Նրանց տվյալներով՝ Ալեքսանդր Ստուբը բանակցություններին կմասնակցի երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, Բեռլինում։
Գերմանական մեդիայի համաձայն՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և եվրոպացի առաջնորդների միջև բանակցությունները նախատեսված են Բեռլինում՝ վաղը՝ դեկտեմբերի 14-ին։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 13-14-ին Բեռլինում հանդիպումներ կունենա եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։