Ֆինանսների նախարարությունը սկսել է մոլախաղերի բիզնեսի նոր կանոնակարգերին վերաբերող օրինագծի հանրային քննարկումը
Ֆինանսների փոխնախարար Միխեիլ Դունդուան հանդիպել է խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ և ներկայացրել առցանց խաղային բիզնեսի հարկման նոր մեխանիզմների, ինչպես նաև խաղային բիզնեսի այլ նորամուծությունների փոփոխությունների նախագիծը։
Ինչպես հայտնի է, նշված նախագիծը պատրաստել է ֆինանսների նախարարությունը՝ համաձայն վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարության։
Այս հարցի շուրջ քննարկումները սկսվեցին խաղային բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր շահագրգիռ կողմերի հետ:
Փաստաթղթի քննարկումը կշարունակվի Վրաստանի խորհրդարանում։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։