Ֆինանսների նախարարությունը կեղծ մետաղադրամներ պատրաստելու-իրացնելու մեղադրանքով ձերբակալել է մեկ հոգու
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, կեղծ մետաղադրամներ պատրաստելու-իրացնելու մեղադրանքով ձերբակալել է մեկ հոգու:
Քննչական ծառայության տեղեկությամբ, հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, 2017 թվականի նոյեմբերին և դեկտեմբերին պատրաստել է ավելի քան 3 300 միավոր կեղծ մեկ լարանոց մետաղադրամ, որոնք իրացրել է Թբիլիսիում տեղակայված արագ փոխանցման ապարատների միջոցով:
Քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված մեղադրյալի կողմից պատրաստված և իրացված կեղծ մեկ լարիանոց մետաղադրամներ, մետաղադրամներ պատրաստելու համար անհրաժեշտ նյութ, սարքավորումներ:
Հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 212-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, որը պատժի տեսքով նկատի ունի 4-ից 7 տարվա ազատազրկում: