Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է «Սվետի» շինարարական ընկերության հիմնադիրին
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ձերբակալել է «Սվետի» շինարարական ընկերության հիմնադիր Գիվի Ջիբլաձեին:
Այս մասին տեղեկությունն Առաջին ալիքին հաստատել են ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում և հայտարարել, որ լրացուցիչ տեղեկությունը հայտնի կդառնա քիչ անց:
«Սվետի» ընկերությունը կասեցված շինարարության պատճառով վերջերս ուներ բազմաթիվ տուժածներ և այդ գործով ընթանում է հետաքննություն: