Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է լայնամասշտաբ հանցավոր սխեմա
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը բացահայտել է լայնամասշտաբ հանցավոր սխեմա
Ինչպես հայտարարել է ֆինանսների նախարարության քննչական վարչության ղեկավարի տեղակալ Միխեիլ Օնիանին այսօր անցկացված մամլո ասուլիսին, հետաքննության շրջանակներում բացահայտվել է լայնամասշտաբ հանցավոր սխեմա՝ մեծ քանակությամբ հարկերից խուսափելու և անօրեն եկամուտն օրինականացնելու փաստերով:
«Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը իրականացնում է արդյունավետ միջոցառումներ՝ դրամավարկային համակարգում հանցանքի կանխարգելման, բացահայտման և կանխման նպատակով:
Այս գործունեության շրջանակներում հետաքննություն է սկսված 9 քրեական գործով՝ 53 անձի նկատմամբ և բացահայտված է լայնամասշտաբ հանցավոր սխեմա՝ կեղծ հարկային փաստաթղթեր պատրաստելով և օգտագործելով մեծ քանակությամբ հարկերից խուսափելու և անօրեն եկամքւտն օրինականացնելու փաստերով»,- հակտարարել է Միխեիլ Օնիանին:
Հետաքննությունն սկսված է 9 քրեական գործով՝ 53 անձի նկատմամբ, որոնցից 38 անձ կալանավորված է: Հետաքննության տեղեկությամբ, պատասխանատվության ենթարկված անձանց մեծ մասը տարբեր ընկերությունների տնօրեններ և հիմնադիրներ են: