Ֆինանսների նախարարության գանձարանի աճուրդում վաճառվել է 80 000 000 լարիի արժեթուղթ
Ֆինանսների նախարարության գանձարանի աճուրդում վաճառվել է 80 000 000 լարիի 5-ամյա ժամկետով արժեթուղթ:
Վրաստանի Ազգային բանկի փոխանցմամբ, աճուրդին մասնակցել է 7 կոմերցիո բանկ:
Պահանջը կազմել է 167 650 000 լարի: Նվազագույն տոկոսադրույքը՝ 8.530 տոկոս, իսկ առավելագույնը՝ 8.730 տոկոս, միջին կշռվածը սահմանվել է 8.668 տոկոսով: