Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդում վաճառվել են 80 000 000 լարիի արժեթղթեր
2020 թվականի հոկտեմբերի 27-ին, ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդում վաճառվել են 80 000 000 լարի քանակությամբ 5-ամյա ժամկետ ունեցող արժեթղթեր:
Ազգային բանկի փոխանցմամբ, աճուրդին մասնակցել է 4 կոմերցիոն բանկ: Պահանջը կազմել է 130 530 000 լարի: Նվազագույն տոկոսադրույքը սահմանվել է 8.270 տոկոսով, առավելագույնը՝ 8.350 տոկոսով:
Կտրոնային տոկոսադրույքը կազմել է 9.125 տոկոս: Կտրոնը կվճարվի տարեկան երկու անգամ, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ: