Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդով վաճառվել է 70 000 000 լարիի արժեթղթեր
Ֆինանսների նախարարության գանձապետական պարտատոմսերի աճուրդով վաճառվել են 70 000 000 լարի անվանական արժեքով 2 տարվա արժեթղթեր։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ազգային բանկը։
Ըստ ԿԲ-ի՝ աճուրդին մասնակցել է երեք առևտրային բանկ։ Պահանջը կազմել է 135 950 000 լարի։ Նվազագույն տոկոսադրույքը կազմել է 9,780 տոկոս, առավելագույնը` 9,850 տոկոս, միջին կշռված տոկոսադրույքը` 9,788 տոկոս:
Արժեկտրոնի տոկոսադրույքը կազմել է 9,875 տոկոս։ Կտրոնը կվճարվի տարին երկու անգամ՝ վեց ամիսը մեկ։