Ֆինանսների նախարարության գանձապետական բաժնետոմսերի աճուրդում վաճառվել է 50 000 000 լարի արժեթղթեր
Վրաստանի ֆինանսների նախարարության գանձապետական բաժնետոմսերի աճուրդում վաճառվել են 50 000 000 լարի անվանական արժեքով երկամյա արժեթղթեր։
Ազգային բանկի տվյալներով, աճուրդին մասնակցել է չորս առեւտրային բանկ։ Պահանջը կազմել է 132 420 000 լարի։ Նվազագույն տոկոսադրույքը կազմել է 9.050 տոկոս, առավելագույնը` 9.150 տոկոս, միջին կշռված տոկոսադրույքը` 9.097 տոկոս:
Կենտրոնական բանկի տվյալներով, արժեկտրոնի տոկոսադրույքը կազմել է 8.000 տոկոս։ Կտրոնը կվճարվի տարին երկու անգամ՝ վեց ամիսը մեկ։