Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանով ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Եկամուտների ծառայության պետի առաջին տեղակալ Մամուկա Բարաթաշվիլին, – հայտնում են ֆինանսների նախարարությունից:
«Մամուկա Բարաթաշվիլին 1999 թվականից աշխատում է ֆինանսների նախարարության համակարգում տարբեր պաշտոններում: 2011-2020 թվականներին եղել է Ֆինանսների նախարարության հարկային և մաքսային քաղաքականության վարչության պետ, 2020 թվականի փետրվարից՝ Եկամուտների ծառայության պետի առաջին տեղակալ», – ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: