Ֆինանսների նախարարը հայտարարում է, որ 2023 թվականից հանրակրթական դպրոցների ուսուցիչների և կարգադրիչների աշխատավարձը կբարձրանա 125-125 լարիով
2023 թվականի բյուջեում կրթության և գիտության նախարարության ֆինանսավորումն ավելացվել է ավելի քան 290 մլն լարիով,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին՝ խոսելով հաջորդ տարվա բյուջեի նախագծի մասին։
Նրա խոսքով, 10 տոկոսով բարձրանում են նաև հանրակրթական դպրոցների վարչական աշխատողների աշխատավարձերը։ Բարձրանում է նաև մասնագիտական ուսումնարանների ուսուցիչների ժամավճարը՝ 15 լարիից դառնալով 18 լարի։
Մասնավորապես, ըստ Լաշա Խուցիշվիլիի, 2023 թվականից հանրակրթական դպրոցների ուսուցիչների և կարգադրիչների աշխատավարձը կբարձրանա 125-125 լարիով։
Բացի այդ, ֆինանսների նախարարի տեղեկություններով, մանկապարտեզի աշխատողների աշխատավարձերը հնարավոր կլինի բարձրացնել 100 լարիով։
«Սկսում ենք ավելի քան 500 հանրակրթական դպրոցների վերականգնումն ու կառուցումը, որի համար 2023 թվականին նախատեսվում է մինչեւ 300 մլն լարի։ Բացի այդ, քաղաքապետարանների եկամուտների ավելացման շրջանակներում հնարավոր կլինի 100 լարիով բարձրացնել մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը»,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։