Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Գերմանիայի դեսպանին
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Գերմանիայի դեսպանին

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ներածական հանդիպում ունեցավ Վրաստանում Գերմանիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հուբերտ Քնիրշի հետ:

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, գերմանացի դիվանագետը շնորհավորել է Լաշա Խուցիշվիլիին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել աշխատանքի մեջ:

«Հանդիպմանը ֆինանսների նախարարն ընդգծել է երկու երկրների հաջող համագործակցությունը՝ ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ Եվրամիության հետ ինտեգրման խորացման առումով:

Գերմանիայի Վերակառուցման վարկային բանկի (KfW), Գերմանիայի Համագործակցության հասարակության (GIZ) և գերմանական այլ հաստատությունների ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ, Գերմանիայի կառավարությունը ֆինանսավորում է էներգիայի / էներգիայի արդյունավետության, քաղաքային և մունիցիպալ ենթակառուցվածքների ոլորտում կարևոր ծրագրեր և նախագծեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Գերմանիայի կողմից COVID-19 համաճարակի ընթացքում տրամադրվող ֆինանսական օգնությանը, որը Վրաստանի կառավարության գործընկեր միջազգային դոնոր կազմակերպություններից աջակցության մի մաս է՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարի և երկրի տնտեսության հետագա վերականգնման համար:

Ինչպես նշվեց հանդիպմանը, ակտիվ աշխատանք է տարվում Վրաստանի և ԳԴՀ կառավարությունների միջև զարգացման համագործակցության խորհրդատվությունների համար, որը պետք է անցկացվի 2021 թվականի աշնանը՝ ապագա երկկողմ համագործակցության գերակա ուղղությունները որոշելու համար:

Վերջում կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակել ակտիվ համագործակցությունը Վրաստանում ընթացիկ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման հարցում», – ասված է Ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ: