Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի հետ
Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի հետ

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ADB) գործադիր տնօրեն Թոնի Մաքդոնալդի հետ: Վիրտուալ ձևաչափով կայացած հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել Ա ADB գործադիր տնօրենին՝ համաճարակի դեմ պայքարում Վրաստանին ցուցաբերած աջակցության համար:

«Ինչպես հայտնի է, Վրաստանը Ասիական զարգացման բանկից ստացել է ավելի քան 92 միլիոն եվրո ֆինանսական միջոցներ՝ COVID-19 արտակարգ արձագանքման և ծախսերի աջակցության ծրագիրն իրականացնելու համար, որը կենսական կարևորություն ուներ մակրոտնտեսական կայունության, նվազագույնի հասցնելու տնտեսական վնասը և աշխատատեղերի պահպանման համար: Բացի այդ, բյուջետային աջակցության տեսքով երկրին հատկացվել է 170,8 մլն եվրո:

Լաշա Խուցիշվիլին բանկի գործադիր տնօրենին տեղեկացրել է երկրի տնտեսության ներկա վիճակի մասին և նշել, որ լավատեսական սցենարի համաձայն, այս տարի ՀՆԱ-ի աճը կարող է երկնիշ թվերի հասնել:

Հանդիպման ընթացքում շեշտվեց հետկովիդյան շրջանում տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների շարունակման կարևորությունը:

Ֆինանսների նախարարը հույս հայտնեց, որ ADB-ն կշարունակի ֆինանսավորել երկրի համար կարևոր նախագծեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, ջրամատակարարումը, ճանապարհային ենթակառուցվածքները:

Ասիական զարգացման բանկը Վրաստանի կարևոր գործընկերն է` դոնոր ֆինանսական հաստատություն, որի աջակցությամբ երկրում իրականացվում են քաղաքային ենթակառուցվածքների զարգացման կարևոր ծրագրեր: Նաև հատկապես ուշագրավ է բանկի մասնակցությունը Արևելք-Արևմուտք արագընթաց մայրուղու և Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: