Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությանը
Վրաստանում սկսել է աշխատել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը։
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, առաքելության ղեկավար Ջեյմս Ջոնը և առաքելության անդամներն առաջին հանդիպումն են անցկացրել ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի հետ։
Կողմերը խոսել են Վրաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի համագործակցության հարցերի և ԱՄՀ ծրագրով նախատեսված բարեփոխումների առաջընթացի մասին։ Քննարկվել են տարեսկզբից երկրի տնտեսական վիճակն ու կանխատեսումները։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Սելիմ Չաքիրը, ֆինանսների փոխնախարարներ Գիորգի Կակաուրիձեն, Էկատերինե Գունցաձեն, Միրզա Գելաշվիլին, գանձապետական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Գամկրելիձեն, հարկաբյուջետային ռիսկերի կառավարման դեպարտամենտի ղեկավար Շոթա Գունիան։