Ֆինանսական կազմակերպությունը դառնում է պարտավոր՝ սպառողին վարկ և ավանդ առաջարկելիս, նրան տեղեկություն փոխանցել ապրանքի արդյունավետ տոկոսադրույքի մասին
Ֆինանսական կազմակերպությունը դառնում է պարտավոր՝ սպառողին վարկ և ավանդ առաջարկելիս, նրան տեղեկություն փոխանցել ապրանքի արդյունավետ տոկոսադրույքի մասին:
Նշվածի հետ կապված փոփոխությունը մտել է «Ֆինանսական կազմակերպությունների կողմից սպասարկման ժամանակ սպառողների իրավունքների պաշտպանության կանոնում»: Նոր կանոնը գործարկվելու է 2018 թվականի մայիսի 14-ից:
Ազգային բանկի տեղեկությամբ, փոփոխությունների համաձայն, խստացվել են սպառողի տեղեկացվածության պահանջները՝ վարկ և ավանդ առաջարկելիս:
«Մասնավորապես, ֆինանսական կազմակերպությունը պարտավոր է դառնում սպառողին վարկ և ավանդ առաջարկելիս, նրան տեղեկացնել ապրանքի արդյունավետ տոկոսադյուքի մասին»-. հայտարարում է Ազգային բանկը: