Financial Times. ԵՄ-ն կքննարկի Հունգարիայի տնտեսությանը հարվածելու հարցը, եթե այս շաբաթ գագաթնաժողովում արգելափակի Ուկրաինային օգնությունը
Եվրամիությունը դիտարկում է Հունգարիայի տնտեսությանը հարված հասցնելու հնարավորությունը, եթե այս շաբաթ նախատեսված գագաթնաժողովում Բուդապեշտը արգելափակի Ուկրաինային տրամադրվող օգնությունը: Այս մասին գրում է «Financial Times»-ը։
Հրատարակության տվյալներով՝ Բրյուսելը գաղտնի ծրագիր է մշակել։ Ինչպես գրում է լրատվամիջոցը՝ հիմնվելով Եվրամիությունում մշակված փաստաթղթի վրա, Բրյուսելի ռազմավարությունը նախատեսում է խարխլել Հունգարիայի ազգային արժույթը և ներդրողների վստահությունը՝ վնասելու աշխատատեղերին և տնտեսական աճին, եթե Բուդապեշտը հրաժարվի օգնել Ուկրաինային վերացնել վետոն։
Փաստաթղթի համաձայն, եթե փետրվարի 1-ի գագաթնաժողովում համաձայնություն ձեռք չբերվի, ԵՄ առաջնորդները հրապարակայնորեն կհայտարարեն, որ հաշվի առնելով Հունգարիայի վարչապետի ոչ կառուցողական գործողությունները, իրենք չեն աջակցի ԵՄ-ի միջոցները Բուդապեշտ մատակարարելուն։
Հունգարիայի եվրոպական հարցերով պետնախարար Յանոշ Բոկան հրապարակմանը ասել է, որ ինքը ոչինչ չգիտի ԵՄ ծրագրի մասին, և երկիրը չի ենթարկվում ճնշումների։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին կայացած գագաթնաժողովում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն արգելափակել էր Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով օգնության հատկացումը։