Financial Times. Ուկրաինան և Ռուսաստանը զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում, ներառյալ հրադադարը, եթե Կիևը չեզոքություն հայտարարի
«Financial Times»-ի փոխանցմամբ, Ուկրաինան ու Ռուսաստանը զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում։
Ինչպես գրում է հրատարակությունը, խաղաղության նախնական ծրագրի 15 կետերում զգալի առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ հրադադարի ռեժիմը և ռուսական զորքերի դուրսբերումը, եթե Կիևը չեզոքություն հայտարարի և համաձայնի սահմանափակել զինված ուժերի օգտագործումը։ Այդ մասին հրատարակությունը հայտնում է բանակցություններում ներգրավված երեք անձանց հիման վրա։
Ինչպես հայտնում է «Financial Times»-ը, ուկրաինական և ռուսական կողմերն առաջին անգամ ամբողջությամբ համաձայնագրի մանրամասները քննարկել են երկուշաբթի։ Համաձայնագիրը նախատեսում է Կիևի մերժումը ՆԱՏՕ-ի հավակնություններից և խոստում, որ Ուկրաինայում օտարերկրյա ռազմակայաններ կամ զենք չեն տեղակայվի՝ դրա դիմաց Ուկրաինայի պաշտպանությանը երաշխիքը կստանձնեն դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան և Թուրքիան: