Financial Times – Թրամփը հարցրել է Զելենսկիին, թե արդյոք Ուկրաինան կարող է հարվածել Մոսկվային, ինչին ուկրաինացի առաջնորդը պատասխանել է. «Մենք կարող ենք, եթե դուք մեզ զենք տաք»

15:50, 15.07.2025

ԱՄՆ նախագահի տոնը Ուկրաինայի նկատմամբ փոխվել է, Դոնալդ Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ ավելի ագրեսիվ գործողությունների։

Այս մասին գրում է Financial Times-ը և հրապարակում Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև հուլիսի 4-ին տեղի ունեցած զրույցի լրացուցիչ մանրամասները։

Հրապարակման համաձայն՝ Դոնալդ Թրամփը ուղղակիորեն հարցրել է Վլադիմիր Զելենսկիին, թե արդյոք Ուկրաինան կկարողանա հարձակվել Մոսկվայի վրա։

«Վոլոդիմիր, կարո՞ղ ես հարվածել Մոսկվային։ Սանկտ Պետերբուրգին», – հարցրել է Դոնալդ Թրամփը, որին ուկրաինացի առաջնորդը դրական պատասխան է տվել։

«Իհարկե, կարող ենք, եթե մեզ զենք տաք», – պատասխանել է Վլադիմիր Զելենսկին։

Նմանատիպ