Financial Times. Ռուսաստանը կարող է լայնածավալ հարձակում ձեռնարկել այս տարվա ամռանը, Ուկրաինայի չորս շրջաններ վտանգի տակ են
Ռուսաստանը կարող է լայնածավալ հարձակում ձեռնարկել այս տարվա ամռանը, Ուկրաինայի չորս շրջաններ վտանգի տակ են,- այս մասին գրում է «Financial Times»-ը՝ հենվելով Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների վրա։
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ենթադրում է, որ Ռուսաստանի նպատակը կլինի նվաճել Ուկրաինայի շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապոռոժյեն, որոնք ներկայումս չեն վերահսկվում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից։ Ուկրաինացի պաշտոնյաներն ասում են, որ բացառված չէ Խարկովը կամ Կիևը գրավելու ևս մեկ փորձ:
Ինչպես գրում է «Financial Times»-ը, ամերիկյան հետախուզության նոր հրապարակված գնահատականում նշվում է, որ Ուկրաինայում Պուտինի վերջնական նպատակը մնում է անփոփոխ՝ երկիրը նվաճելն ու նրա ժողովրդին իրեն ենթարկել։