Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի հետևանքով 46 մարդ է զոհվել, 20-ը անհետ կորել են
Ֆիլիպիններում արևադարձային փոթորկի հետևանքով 46 մարդ է զոհվել, 20-ը անհետ կորել են

«Տրամի» արևադարձային փոթորիկը Ֆիլիպիններում 46 մարդու կյանք է խլել: 20 մարդ համարվում է անհետ կորած։

Փոթորիկը ամենաշատը հարվածել է երկրի կենտրոնական շրջանին՝ Բիկոլին, որտեղ փոթորիկը մի քանի վայրերում սողանքներ ու ջրհեղեղներ է առաջացրել։

Աղետի հետևանքով մինչեւ 240 հազար մարդ ապաստան է գտնում տարհանման կենտրոններում։ Չեղարկվել են տասնյակ չվերթներ։ Ծովային երթևեկությունը դադարեցվել է, ավելի քան 7500 քաղաքացի մնացել է նավահանգիստներում: Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսը կարգադրել է օգնություն ուղարկել ամենավատ տուժած շրջաններին։

Հինգշաբթի Լուզոն կղզին հարվածել է «Տրամ» արևադարձային փոթորիկը։ Քամու արագությունը հասել է ժամում 100 կիլոմետրի։ Փոթորիկը տեղափոխվել է Հարավչինական ծով և շարժվում է դեպի Վիետնամ, սակայն Ֆիլիպինների իշխանությունները զգուշացնում են բնակիչներին, որ «տրամ» կարող է վերադառնալ ափ։ Հաջորդ շաբաթ կրկին հորդառատ անձրև և քամի է սպասվում։