Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կկանգնի Հաագայի դատարանի առջև՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով
Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կկանգնի Հաագայի դատարանի առջև՝ մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով։
81-ամյա Դուտերտեն մեղադրվում է 2011-2019 թվականներին թմրանյութերի դեմ հայտարարված պատերազմի ընթացքում առանց դատավարության հազարավոր մարդկանց սպանելու մեջ։
Դուտերտեի դեմ մեղադրանքները միաձայն հաստատվել են Միջազգային քրեական դատարանի դատավորների կողմից նախաքննական լսումների ժամանակ։ Ռոդրիգո Դուտերտեն բանտում է արդեն մեկ տարի։
Ֆիլիպինների նախկին առաջնորդը հերքում է մեղադրանքները՝ ասելով, որ ոստիկանությունը զենք է օգտագործել միայն ինքնապաշտպանության նպատակով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ժամանակ։ Սակայն Դուտերտեն չի ճանաչում Հաագայի դատարանում ընթացող գործընթացը և պնդում է, որ Ֆիլիպինները դուրս են եկել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունից 2019 թվականին։
Դատավորները նշել են, որ Դուտերտեի գործը կարող է քննարկվել, քանի որ Ֆիլիպինները դեռևս Հաագայի դատարանի անդամ էին 2011-2019 թվականներին, երբ կատարվել են ենթադրյալ հանցագործությունները։ Ինչպես հայտնի է, դատարանի առջև կկանգնեն Ֆիլիպինների նախագահի կողմից թմրանյութերի դեմ պայքարի ընթացքում վիրավորված 500 վկաներ։
Դուտերտեի փաստաբանները պնդում էին, որ Ֆիլիպինների նախկին առաջնորդը չի կարող դատարանի առաջ կանգնել ճանաչողական խանգարումների պատճառով։ Սակայն դատավորները մերժեցին այս փաստարկը՝ հիմնվելով բժշկական եզրակացության վրա։
Ֆիլիպինների գործող նախագահը ողջունեց Հաագայի դատարանի որոշումը։ Միևնույն ժամանակ, Դուտերտեի կողմնակիցները հավաքվել էին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում և բողոքի ակցիա անցկացրեցին։