Ֆիլիպինների Մարավի քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 42-ը
Ֆիլիպինների Մարավի քաղաքում պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 42-ը

Ֆիլիպինների Մարավի քաղաքում պայթյունի հետևանքով մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 42-ը։ Տեղի իշխանությունները կատարվածը համարում են ահաբեկչություն, որը կազմակերպվել է վրեժխնդրության նպատակով և ենթադրյալ հարձակվողին համարում են «Դաուլահ Իսլամիա-Մաութի» խմբավորումը։

Երկու օր առաջ հարևան բնակավայրում բախում է տեղի ունեցել նշված խմբի և ոստիկանների միջև, որի ժամանակ սպանվել են խմբի 11 մարտիկ։

Միջադեպը դատապարտել է երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերը։