Ֆիլիպ Ռիքեր. Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններում մենք աջակցում ենք զարգացումը, տնտեսությունը, այդ երկրների ժողովուրդների ձգտումները՝ ունենալ կայուն, խաղաղ ու խոստումնալից ապագա
ԱՄՆ-ի համար կարևոր է աշխատել տարածաշրջանի իր գործընկերների հետ, որոնց հետ ունի երկար տարիների փորձ, բոլոր երեք երկրների հետ,- ասում է Վրաստանում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը:
«Հարավային Կովկասի բոլոր երեք պետություններում մենք աջակցում ենք զարգացումը, տնտեսությունը, այդ երկրների ժողովուրդների ձգտումները՝ ունենալ կայուն, խաղաղ ու խոստումնալից ապագա: Ես ուրախ եմ և պատիվ է, որ այստեղ վերադարձել եմ որպես Բայդեն-Հարիս և Բլինկեն վարչակազմերի ներկայացուցիչ, որտեղ ես եղել և հնարավորություն եմ ունեցել քննարկելու մեր դերը, մեր գործընկերությունը և այն քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք օգնելու երկրներին հասնել ավելի մեծ կայունության, հակամարտության լուծման և հետագա զարգացման», – ասաց Ռիքերը:
Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Ֆիլիպ Ռիքերը Վրաստան կատարած այցից հետո մեկնել էր Ադրբեջան և Հայաստան: Բաքվում և Երևանում հանդիպումներից հետո նա վերադարձել է Թբիլիսի և հանդիպել կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Այսօր Ֆիլիպ Ռիքերը գտնվում էր Մցխեթայում, որտեղ այցելեց Ջվարիի վանք: