Ֆիլհարմոնիայի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած պացիենտներից մեկը դուրս է գրվել հանրապետական հիվանդանոցից
Ֆիլհարմոնիայի մոտ տեղի ունեցած պայթյունից տուժած պացիենտներից մեկը դուրս է գրվել հանրապետական հիվանդանոցից

Հանրապետական ​​հիվանդանոցի էմերջենսի ղեկավար, Թեա Թավարթքիլաձեի հայտարարությամբ, ֆիլհարմոնիայի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժած հիվանդներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից:

Նրա խոսքով, տուժածն ունեցել են միայն մակերեսային վնասվածքներ:

Թբիլիսիում, ֆիլհարմոնիայի մոտ գտնվող «Դեժա Վու» ակումբի տարածքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է մեկ և վիրավորվել երեք մարդ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, պայթյունի պատճառը թթվածնի բալոնն է: Տուժածները տեղափոխվել են Խեչինաշվիլիի, Ալադաշվիլիի և հանրապետական ​​հիվանդանոցներ:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նկատի ունի շինարարության կամ այլ աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների խախտում, ինչը հանգեցրել է մարդկային կորուստի: