Թբիլիսիում, Ֆիլարմոնիայի մոտ «Քարթուլի մարշի»-ի կողմից կազմակերպված ցույցին ձերբակալել են Տրիստան Ծիթելաշվիլուն,- այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը:
Մինչ այդ, Ֆիլայմոնիայի մոտ ձերբակալել են հինգ հոգու: Տարածված տեղեկությամբ, նրանք դիմադրություն են ցույցաբերել ոստիկանության նկատմամբ:
«Քարթուլի մարշի»-ի ներկայացուցիչները Ֆիլայմոնիայի մոտ հավաքվել էին 19:00-ից:
«Հիմա մենք առաջին հերթին բողոքում ենք մեր ժողովրդի ձերբակալման դեմ: Ակցիայի նպատակն է համերաշխություն հայտնել Զազա Սարալիձեին՝ առանց «Ազգային շարժման»,- հայտարարել է ակցիայի մասնակիցների մեկը՝ Առաջին ալիքի հետ զրույցում: