Ֆիլարմոնիայի մոտ ձերբակալել են մի քանի ցուցարարի (ֆոտո, վիդեո)

Թբիլիսիում, Ֆիլարմոնիայի շենքի դիմաց՝ «Քարթուլի մարշի»-ի (Վրացական երթ) կողմից կազմակերպված ցույցին ձերբակալել են մի քանի հոգու:

Առաջին ալիքի լրագրողը դեպքի վայրից տեղեկացնում է, որ նրանք ոստիկանությանը ցույց են տվել դիմադրություն: Տարածված տեղեկությամբ, ձերբակալված է հինգ անձ:

«Քարթուլի մարշի»-ի ներկայացուցիչները Ֆիլայմոնիայի մոտ հավաքվել էին 19:00-ից:

«Հիմա մենք առաջին հերթին բողոքում ենք մեր ժողովրդի ձերբակալման դեմ: Ակցիայի նպատակն է համերաշխություն հայտնել Զազա Սարալիձեին՝ առանց «Ազգային շարժման»,- հայտարարել է ակցիայի մասնակիցների մեկը՝ Առաջին ալիքի հետ զրույցում: